logo
Հեռ`
+374 10 755 075

Ինչպես է կատարվում բիոպսիան

Բիոպսիան ամբուլատոր կարգով իրականացվող միջամտություն է, հատուկ նախապատրաստում չի պահանջում: Նախապես զգուշացրեք բժշկին, եթե ընդունում եք հակամակարդիչներ (արյունը նոսրացնող դեղորայք):

ՈՒՁՀ ուղղորդմամբ բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան նվազագույն ինվազիվ (ներթափանցող) միջամտություն է, որի ժամանակ բուժառուն արթուն է լինում: Բժիշկը նախ հականեխիչ նյութով մշակում է պարանոցը, այնուհետև ներարկում է տեղային անզգայացնող նյութ:

Ուլտրաձայնային հետազոտության սարքի օգնությամբ ինտերվենցիոն ռադիոլոգը տեղորոշում է հանգույցը, որպեսզի ասեղը մաշկի միջով ներմուծի հանգույցի մեջ: Օգտագործվում է շատ բարակ ասեղ, որն անգամ ավելի բարակ է երակից արյան նմուշ վերցնելիս օգտագործվող ասեղներից: Բժիշկը կխնդրի, որպեսզի բուն միջամտության պահին չխոսեք, խոսափեք հազալուց, կուլ տալուց և մնաք անշարժ: Նմուշը վերցնելուց հետո այն ուղարկում են լաբորատորիա՝ հետազոտության:

Բիոպսիան ցավոտ միջամտություն չէ: Ուլտրաձայնային հետազոտության զոնդից (զննաձող) հնարավոր է սեղմող զգացում ունենալ կամ թեթև անհանգստություն զգալ՝ ասեղի ներթափանցան պահին:

Բիոպսիայի միջամտությունը տևում է 5-10 րոպե: Ասեղի ներմուծման հատվածում տեղադրվում է փոքրիկ վիրակապ: Բուժառուն հանգիստ վերադառնում է իր առօրյային:

Խորհուրդ չի տրվում անմիջապես հետո կատարել ծանր ֆիզիկական աշխատանք: Ցավոտության դեպքում կարելի է ասեղի ներթափանցման հատվածում կիրառել սառույց կամ ընդունել ցավազրկող դեղորայք:

 

Կարդացեք հաջորդիվ՝ 

Ինչու է անհրաժեշտ բիոպսիան