logo
Հեռ`
+374 10 755 075

Ինչու է կատարվում բիոպսիան

Բիոպսիան որև օրգանից կամ հյուսվածքից նմուշ վերցնելու միջամտություն է, որն այնուհետև ուղարկվում է լաբորատորիա՝ մանրակրկիտ ուսումնասիրության: Բիոպսիան ուսումնասիրվող նյութի վերաբերյալ տեղեկություն է տալիս, ինչի հիման վրա բժիշկն ախտորոշում է դնում: Առանց ճշգրիտ ախտորոշման հնարավոր չէ իրականացնել արդյունավետ բուժում:

Վահանաձև գեղձի հանգույցից նմուշառումը կոչվում է ՈւՁՀ ուղղորդմամբ բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա (ԲԱԱԲ): Իսկ ինչու՞ ՈւՁՀ ուղղորդմամբ՝ որովհետև նմուշը վերցնելիս բժիշկն առաջնորդվում է ուլտրաձայնային հետազոտության սարքի պատկերներով, որպեսզի ասեղը ճիշտ տեղակայի և հետևի նմուշի ասպիրացիայի (արտածծում) ընթացքին:

Հիշե՛ք, որ կույր բիոպսիաներն անընդունելի են: Այսինքն առանց ՈւՁՀ հսկողության չի իրականացվում բիոպսիա:

Վահանաձև գեղձի հանգույցների բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան իրականացվում է երբ

Վահանաձև գեղձի հանգույցների շատ քիչ տոկոսն է չարորակ լինում, բայց շատ կարևոր է քաղցկեղի վաղ հայտնաբերումը, այդ պատճառով եթե ունեք ցուցում, ապա բիոպսիան հետաձգել չարժե: Որևէ տեսակի բուժական միջամտությունից առաջ ևս կարևոր է ունենալ բիոպսիայի եզրակացություն:

Որոնք են ԲԱԱԲ-ի առավելությունները

ՈւՁՀ ուղղորդմամբ բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիայի գլխավոր առավելությունը միջամտության նվազագույն ինվազիվ և հետևաբար՝ անվտանգ լինելն է: Ամենակարևորն այն է, որ ԲԱԱԲ-ն թույլ է տալիս ճիշտ ախտորոշում կազմել, իսկ բուժման հաջողությունը հիմնված է ճշգրիտ ախտորոշման վրա:

 

Գրանցվել խորհրդատվության