logo
Հեռ`
+374 10 755 075

Վահանաձև գեղձի հանգույցներ

Հանգույցը վահանաձև գեղձի վրա հայտնաբերվող կարծր կամ հեղուկով լցված գունդ է: Մեծ մասամբ հանգույցները բարորակ գոյացություններ են:

Շատ դեպքերում դրանք ախտանիշներ չեն առաջացնում և հայտնաբերվում են պատահական զննման կամ այլ նպատակով իրականացվող ՀՇ հետազոտության ընթացքում:

Հանդիպում են բարորակ հանգույցների հետևյալ տեսակները.

● տոքսիկ (արտադրում են մեծ քանակի թիրոիդ հորմոններ)
● բազմակի (հանգուցավոր խպիպ, երբ հնարավոր է՝ հանգույցները շատ հորմոններ արտադրեն կամ ճնշեն հարակից կառույցները)
● կիստոզ (հեղուկով լցված հանգույց):

Երբ հանգույցը մեծ քանակի հորմոններ է արտադրում, այն անվանում են տաք հանգույց: Այս հանգույցների դեպքում հնարավոր է ի հայտ գան հետևյալ ախտանիշները

● քաշի կորուստ
● մկանային թուլություն
● ջերմության անհանդուրժություն
● անհանգստություն, դյուրագրգռություն
● սրտի զարկի խանգարումներ

Լինում են դեպքեր, երբ առկա է հանգույց և գեղձի թերֆունկցիա, այսինքն՝ հորմոններն անբավարար քանակով են արտադրվում:

Այս պարագայում կդիտվեն հետևյալ ախտանիշները
● ուժասպառություն
● ցրտի հանդեպ զգայունություն
● չոր մաշկ
● մկանների, հոդերի ցավեր
● քաշի ավելցուկ
● դեպրեսիա

Հանգույցները, որոնք չեն ուղեկցվում գեղձի ֆունկցիոնալ խանգարումներով և չեն ճնշում հարակից կառույցները, ախտանիշներ չեն առաջացնում: Հանգույցի հայտնաբերման դեպքում ախտորոշում կազմելու համար կարող են պահանջվել արյան քննություն, ուլտրաձայնային հետազոտություն և բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա:

Բարորակ հանգույցները, որոնք՝

կարելի է բուժել աբլացիայի միջոցով: