Ինչ է աբլացիան
Ջերմային աբլացիան բուժական մեթոդ է, որը թույլ է տալիս առանց վիրահատական միջամտության ազատվել վահանաձև գեղձի անցանկալի հանգույցներից: Աբլացիայի միջամտության արդյունքում կրճատվում է հանգույցի չափը՝ միևնույն ժամանակ պահպանվում է գեղձը:
Գոյություն ունի աբլացիայի երկու հիմնական տեսակ՝ ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ) և միկրոալիքային աբլացիա (ՄԱԱ)։ Ինչպես անուններն են հուշում՝ առաջին տեխնոլոգիան օգտագործում է ռադիոալիքներ, իսկ երկրորդը՝ միկրոալիքներ։
Շնորհիվ վահանաձև գեղձի առողջ հյուսվածքի պահպանման՝ աբլացիայով բուժումից հետո այն շարունակում է իր բնականոն ֆունկցիան և մարդն այլևս դեղորայքի երկարաժամկետ ընդունման կարիք չի ունենում:
Շուրջ 15 տարի այս մեթոդը կիրառվում է ողջ աշխարհում և գրանցում է լավ արդյունքներ: Աբլացիան իրականացնում է միջամտական ռադիոլոգը, որը բժիշկ է՝ մասնագիտացված նվազագույն ինվազիվ բժշկության մեջ:
Հայաստանում գործում է միջամտական ռադիոլոգիայի մասնագիտացված կենտրոն, որտեղ կարող եք ստանալ փորձառու միջամտական ռադիոլոգի խորհրդատվություն և բարձրակարգ բուժում: