Նշաններ և ախտանշաններ
Գոյություն ունեն վահանաձև գեղձի տարատեսակ հիվանդություններ, որոնք տարբեր ախտանիշներ և գանգատներ են առաջացնում:
Երբ վահանաձև գեղձն արտադրում է մեծ թվով հորմոններ, հնարավոր է զարգանան հետևյալ ախտանիշները`
● անհանգստություն
● տրամադրության անկումներ, դյուրագրգիռ վիճակ
● քաշի կորուստ
● նյարդայնություն
● գերակտիվություն
● քրտնարտադրություն կամ բարձր ջերմաստիճանի հանդեպ զգայունություն
● ձեռքերի դող
● մազաթափություն
● բացակայող կամ սակավ դաշտանային ցիկլեր
● տեսողական խնդիրներ
Գեղձի թերֆունկցիայի՝ հորմոնների քիչ արտադրման դեպքում, հնարավոր են հետևյալ ախտանիշները՝
● քնի խանգարում
● հոգնածություն կամ ուժասպառություն
● կենտրոնանալու դժվարացում
● ավելորդ քաշ
● մաշկի և մազերի չորություն
● դեպրեսիա
● ցածր ջերմաստիճանի հանդեպ զգայունություն
● հաճախացած, առատ դաշտանային ցիկլեր
● հոդերի և մկանային ցավեր
Տարեցների դեպքում հնարավոր է դրսևորվեն հիշողության խնդիրներ և դեպրեսիա, երեխաների դեպքում՝ աճի և զարգացման հապաղում, իսկ դեռահասների պարագայում՝ վաղ շրջանի սեռահասունություն:
Չբուժելու պարագայում հիպոթիրոիդիզմը հնարավոր է հանգեցնի հետևյալ խնդիրների՝
● ձայնի խռպոտություն
● դեմքի փքվածություն
● սրտի ռիթմի դանդաղում
● լսողության խնդրներ
● սակավարյունություն
Կարդացեք հաջորդիվ՝