Բուժում քաղցկեղային հանգույցի համար
Տասնամյակներ շարունակ վահանաձև գեղձի չարորակ հանգույցների բուժման միակ ընդունված տարբերակը գեղձի վիրահատական հեռացումն էր (թիրոիդէկտոմիա): Փոքր չափի հանգույցի դեպքում, երբեմն, հնարավոր էր կատարել ոչ թե ամբողջական գեղձի, այլ դրա մի հատվածի վիրահատական հեռացում (լոբէկտոմիա):
Ժամանակի ընթացքում ջերմային աբլացիայի մեթոդները զարգացան և սկսեցին որոշ դեպքերում փոխարինել ագրեսիվ բուժմանը (թիրոիդէկտոմիային): Միջամտական ռադիոլոգիայի ջերմային աբլացիայի մեթոդներից ՌՀԱ-ն (ռադիոհաճախական աբլացիա) և միկրոալիքային աբլացիան (ՄԱԱ) աշխարհում ամենաշատ կիրառվող և ամենաուսումնասիրված մեթոդներն են:
Վահանաձև գեղձի ցածր ռիսկային պապիլյար քաղցկեղի դեպքում աբլացիան կարող է փոխարինել վիրահատությանը՝ ապահովելով մի շարք առավելություններ:
Վահանաձև գեղձի պապիլյար միկրոկարցինոման (PTMC) համարվում է ոչ ագրեսիվ, ցածր ռիսկային քաղցկեղ: Այս է պատճառը, որ այն սկսեցին բուժել ավելի քիչ ինվազիվ մեթոդով:
Բուժառուների ընտրությունը կատարվում է մանրակրկիտ ուսումնասիրության հիման վրա: Եթե քաղցկեղն առաջնային է, չկան մետաստազներ (քաղցկեղի տարածում), չկան չարորակ հիվանդություններ ընտանիքում, բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիայի և բջջաբանական հետազոտությամբ հաստատվել է պապիլյար միկրոկարցինոմա, ապա ցուցվում է աբլացիա:
Համաշխարհային կլինիկական փորձարկումներն ապացուցել են աբլացիայի արդյունավետությունը և անվտանգությունը ցածր ռիսկային պապիլյար միկրոկարցինոմայի բուժման հարցում: Աբլացիան հաջողությամբ կիրառվում է ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի մի շարք զարգացած երկրներում, ինչպես նաև Հայաստանում:Տարածաշրջանում ամենապրոֆեսիոնալ բուժումը հասանելի է Հայաստանում՝ մեր մասնագիտացված կենտրոնում։
Կարդացեք հաջորդիվ՝