Բուժում կիստոզ հանգույցների համար
Սովորաբար, առանց կասկածելի բնութագրերի, կիսով չափ կիստոզ հանգույցների չարորակացման վտանգը շատ քիչ է (3%-ից ցածր), իսկ բացառապես կիստոզ հանգույցների դեպքում՝ չնչին (1%-ից ցածր):
Չարորակությունը բացառելուց հետո որոշվում է բուժման անհրաժեշտությունը և տեսակը: Հիմնականում բուժում պահանջվում է, երբ հանգույցն առաջացնում է ախտանիշներ, մասնավորապես՝ ճնշող: Բուժման հնարավոր տարբերակներ են վիրահատությունը, ասեղային ասպիրացիան և էթանոլային աբլացիան, այլ կերպ ասած՝ էթանոլի միջմաշկային ներարկումը (ՄԷՆ):
Վիրահատությունը նախընտրելի չէ բարդությունների վտանգից ելնելով, իսկ ասեղային ասպիրացիան չունի բարձր արդյունավետություն՝ կրկնման հավանականությունը մեծ է:
Ախտանիշներ առաջացնող կիստոզ հանգույցների բուժման լավագույն մեթոդը նվազագույն ինվազիվ՝ էթանոլի միջմաշկային ներարկումն է: Էթանոլը հանգեցնում է հյուսվածքի հարատև ոչնչացման, արդյունքում՝ նեկրոզի, կիստայի պատի անոթների ֆիբրոզի և թրոմբոզի:
Այս մեթոդի անվտանգությունն ու արդյունավետությունն ապացուցված է մի շարք հետազոտություններով: