Ինչ ակնկալել բիոպսիայից հետո
Քանի որ բիոպսիան նվազագույն ինվազիվ միջամտություն է, դրանից հետո բուժառուն վերադառնում է իր բնականոն կյանքին: Սովորաբար լուրջ սահմանափակումներ չկան, խորհուրդ է տրվում խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից:
Բիոպսիայի կողմնակի ազդեցությունների կամ բարդությունների վտանգը շատ չնչին է: Հազվադեպ, հնարավոր է ասեղի հատվածում կապտուկ առաջանա:
Բիոպսիայից հետո նմուշն ուղարկվում է լաբորատոր հետազոտության, որը պահանջում է 3-5 օր: Ուսումնասիրության արդյունքը հյուսվածաբանը գրի է առնում և այդ եզրակացությունն ուղարկում է բժշկին:
Ձեր բիոպսիայի եզրակացությունն ունենալուց հետո կլինիկայից կզանգահարեն և կհրավիրեն խորհրդատվության: Բժիշկը կբացատրի բիոպսիայի արդյունքները և կուղղորդի՝ հետագա բուժման հարցում:
Կարդացեք հաջորդիվ՝