Որոնք են աբլացիայի առավելությունները
Աբլացիան հրաշալի մեթոդ է, որն արագ, անվտանգ և առանց վիրահատության թույլ է տալիս բուժել վահանաձև գեղձի բարորակ հանգույցները:
Գլխավոր առավելությունն այն է, որ միջամտության ընթացքում գեղձի առողջ հյուսվածքը մնում է անվնաս:
Սա նշանակում է, որ գեղձի բնականոն ֆունկցիան պահպանվում է և դեղորայքի անհրաժեշտությունը նվազում է:
Մյուս առավելությունն այն է, որ ի տարբերություն վիրահատության՝ աբլացիայի դեպքում սպիներ չեն առաջանում, քանի որ և՛ ռադիոհաճախական (ՌՀԱ), և՛ միկրոալիքային (ՄԱԱ) աբլացիայի էլեկտրոդները նման են բարակ ասեղի:
Աբլացիայի դեպքում ընդհանուր անզգայացման կարիք չկա, այն իրականացվում է տեղային անզգայացմամբ: Սա նաև նշանակում է, որ բուժառուն չի գիշերում հիվանդանոցում, նա մեկ ժամ անց դուրս է գրվում և կարող է վերադառնալ իր բնականոն կյանքին:
Կլինիկական փորձարկումները ցույց են տվել աբլացիայի արդյունավետությունը հանգույցի ծավալի կրճատման, ճնշող ախտանիշների և կոսմետիկ դեֆեկտի վերացման հարցում:
Կարդացեք հաջորդիվ՝