Ինչ ակնկալել աբլացիայից հետո
Ջերմային աբլացիայով բուժումից տարիներ անց աբլացիայի ենթարկված հատվածում միայն սպիացած հյուսվածք է մնում: Շրջապատող առողջ հյուսվածքը պահպանվում է և գեղձը շարունակում է բնականոն գործել, արտադրել թիրոիդ հորմոններ:
Պարանոցի փքվածության, կլման ակտի դժվարացման, կոկորդի ճնշման գանգատներն էականորեն կրճատվում կամ վերանում են:
Աբլացիայի միջոցով հնարավոր է լինում խուսափել վիրահատական բարդություններից և ապաքինման անհրաժեշտությունից:
Վահանաձև գեղձի հանգույցի աբլացիան ժամանակակից, անվտանգ և բուժառուների կողմից լավ հանդուրժելի բուժման մեթոդ է: