logo
Հեռ`
+374 10 755 075

Ինչ է վահանաձև գեղձը

Որն է վահանաձև գեղձի ֆունկցիան

Վահանաձև գեղձը թիթեռնիկաձև օրգան է, որը տեղակայված է պարանոցի առաջային մասում,  կազմված է աջ և ձախ բլթերից: Այն ներզատիչ գեղձ է, որի գլխավոր ֆունկցիան օրգանիզմի նյութափոխանակությունը կարգավորող հորմոնների արտադրությունն է:

Վահանաձև գեղձի լավ գործունեության համար կարևոր է սննդի միջոցով ստանալ յոդի բավարար քանակ: Վահանաձև գեղձի բջիջներն օգտագործում են յոդը, որպեսզի արտադրեն հորմոններ, որոնք կոչվում են թիրոիդ հորմոններ, այսինքն՝ վահանաձև գեղձի հորմոններ: Սրանք են թիրոքսինը (T4) և տրիյոդթիրոնինը (T3):

Հորմոնների արտադրման և սինթեզման գործընթացը կարգավորվում է Հիպոֆիզի (գեղձ գլխուղեղում) կողմից: Վերջինս արտադրում է թիրոիդ խթանող հորմոն (TSH), որն էլ հրահանգում է վահանաձև գեղձին, թե ինչ քանակով թիրոիդ հորմոններ պետք է այն արտադրի օրգանիզմի պահանջները բավարարելու համար: Այդ պատճառով էլ, կախված մեր օրգանիզմի կարիքներից, TSH հորմոնի մակարդակն արյան մեջ տատանվում է: Բնականոն պայմաններում վահանաձև գեղձն արտադրում է հորմոններ հենց այն քանակությամբ, որը բավարար է մեր օրգանիզմի նյութափոխանակության գործընթացներն իրականացնելու համար: Երբ վահանաձև գեղձի ֆունկցիան խաթարվում է, այն սկսում է ավելցուկային կամ անբավարար քանակի հորմոններ արտադրել, ինչը համարվում է խանգարում:

Տարատեսակ գործոններ կան, որոնք հանգեցնում են վահանաձև գեղձի հիվանդությունների զարգացման:  Ֆունկցիոնալ խանգարումների պատճառ կարող են լինել բորբոքային վիճակները՝ թիրեոիդիտները, գերակտիվ հանգույցը, ինչպես նաև սննդակարգը: Մեծ է նաև ժառանգականության դերը:

Ինչու է կարևոր վահանաձև գեղձը

Վահանաձև գեղձի գործունեությունից է կախված մեր ընդհանուր առողջական վիճակը, քանի որ հենց այս գեղձն է պատասխանատու կենսական նշանակության օրգանների աշխատանքի համար՝

 

Կարդացեք հաջորդիվ՝ 

Վահանաձև գեղձի հիվանդությունները