Վահանաձև գեղձի հիվանդությունները
Վահանաձև գեղձի հիվանդությունները տարատեսակ են՝ անվնաս խպիպից մինչև քաղցկեղ: Ամենատարածվածը վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումներն են:
Հիպերթիրեոիդիզմ
Հաճախ է հանդիպում հորմոնների մեծաքանակ արտադրությունը, որը կոչվում է հիպերթիրոիդիզմ, այլ կերպ ասած՝ գեղձի գերֆունկցիա: Հիպերթիրեոիդիզմի ամենահաճախ հանդիպող պատճառը Գրեյվսի հիվանդությունն է (դիֆուզ տոքսիկ խպիպ) կամ գեղձում գերակտիվ հանգույցի առկայությունը:
Հիպերթիրեոիդիզմի դեպքում հնարավոր է՝ մի շարք ախտանիշներ դրսևորվեն.
● քաշի կորուստ անկախ այն բանից, որ ախորժակը և սննդընդունման քանակը նույնն են մնացել կամ անգամ ավելացել են
● սրտի զարկերի հաճախություն (տախիկարդիա)
● սրտի զարկերի անկանոնություն (առիթմիա)
● սրտխփոց
● դող ձեռքերում
● անքնություն
Գրեյվսի հիվանդություն
Սա աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ հակամարմինները ոչ թե թիրախավորում են բակտերիաներին, ինչպես պետք է լինի առողջ մարդու օրգանիզմում, այլ թիրախավորում են վահանաձև գեղձը: Արդյունքում գեղձը սկսում է չափից շատ թվով T3 և T4 հորմոններ արտադրել, զարգանում է հիպերթիրեոիդիզմ: Գրեյվսի հիվանդությունը սովորաբար փոխանցվում է ժառանգաբար:
Թիրոիդիտ (գեղձի բորբոքում)
Այս դեպքում վահանաձև գեղձն այտուցվում է՝ որևէ վարակի կամ իմունային խնդրի պատճառով: Արդյունքում հնարավոր է հիպոթիրոիդիզմ զարգանա: Դա այն վիճակն է, երբ գեղձը չի կարողանում բավարար քանակի հորմոններ արտադրել: Թիրոիդիտները կարող են ժամանակավոր բնույթ կրել և պայմանավորված լինել օրինակ՝ հղիությամբ, վիրուսային հիվանդություններով, դեղորայքով և այլն:
Հիպոթիրոիդիզմ
Այլ կերպ ասած՝ վահանաձև գեղձի թերֆունկցիա: Այս դեպքում գեղձն արտադրում է նորմայից քիչ քանակի հորմոններ: Սովորաբար այս հիվանդությունը զարգանում է աուտոիմունային հիվանդության պատճառով, երբ գեղձը վնասվում է: Հիպերթիրեոիդիզմը կանխարգելել հնարավոր չէ: Սակայն այն արդյունավետորեն կարգավորվում է հորմոնային թերապիայի միջոցով: Չնայած որ դեղորայքային բուժումը կպահանջվի ողջ կյանքի ընթացքում, այնուամենայնիվ այդպես կկարողանաք բնականոն և առողջ կյանք վարել:
Չբուժելու դեպքում այն կարող է հանգեցնել բարդությունների, օրինակ՝ խպիպի կամ սրտային հիվանդությունների զարգացման, ինչպես նաև կարող է հղիության խնդիրների պատճառ դառնալ:
Կարդացեք հաջորդիվ՝