Հանգույց վահանաձև գեղձում
- Դուք ունեք հանգույց վահանաձև գեղձում.
եթե լսել եք այս խոսքերը բժշկից, ապա շարունակեք կարդալ։
Հանգույցները շատ տարածված են մեր բնակչության շրջանում։ Մեծ մասամբ դրանք բարորակ են, սակայն կարևոր է հետևել բժշկի խորհուրդներին և անցնել հետազոտությունններ՝ վաղ հայտնաբերման համար։
Արդյոք բուժել պետք է
Կան հանգույցներ, որոնք գեղձի ֆունկցիոնալ խնդիրներ կամ գանգատներ չեն առաջացնում։ Բուժում այս պարագայում չի պահանջվում, բայց անհրաժեշտ է պարբերաբար զննումներ անցնել։
Ունե՞ք գանգատներ
Այս դեպքում հանգույցը ենթարկվում է բուժման։ Եթե նախկինում բուժման ենթակա հանգույցի դեպքում կատարվում էր վահանաձև գեղձի մասնակի կամ ամբողջական մասնահատում, ապա այժմ հնարավոր է այն բուժել նոր՝ նվազագույն ինվազիվ մեթոդներով։
Աբլացիա՝ վահանաձև գեղձի հանգույցի բուժում
Ամբուլատոր կարգով, տեղային անզգայացմամբ կիրառվող միջամտություն է, որն արդյունավետորեն կրճատում է խնդրահարույց հանգույցի չափերը՝ բուժառուին ազատելով գանգատներից։ Աբլացիայի միջամտության մասին կարդացեք այստեղ։