Հայկական թիրեոիդ ասոցիացայի տարեկան գիտաժողով
Հայկական թիրեոիդ ասոցիացայի տարեկան գիտաժողովին , որը տեղի ունեցավ Ռադիսոն Բլու հյուրանոցում՝ 🏨 ներկայացվեցին վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն մոտեցումները։ Միջամտական ռադիոլոգիայի կենտրոնի ղեկավար Արամայիս Գալումյանը, ով հանդիսանում է վահանաձև գեղձի հանգույցների մինիմալ ինվազիվ բուժման հիմնադիրը ՀՀ ում, վիրաբույժ Արամ Բադալյանի հետ միասին հանդես եկան «Վահանաձև գեղձի հանգույցների բուժման հեղափողություն առանց վիրահատության՝ Ջերմային Աբլացիա» զեկույցով💉🩺։ Զեկույցի շրջանակներում մանրամասն ներկայացրեց աբլյացիայի մեթոդի առավելությունները՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս առանց վիրահատության բուժելու վահանաձև գեղձի բարորակ բնույթի հանգույցները և որոշ դեպքերում փոքրիկ չարորակ բնույթի հանգույցները ևս։ Ներկայացվեց աբլացիայի առավելությունները ի համեմատ վիրաբուժական մոտեցման ՝ ապաքինման շրջանի բացակայություն, պարանոցին սպիի բացակայություն, ամբողջ կյանքում դեղորայք խմելու անհրաժեշտության բացակայություն🏃♀️💪։ Արամայիս Գալումյանը ընդգծեց, որ այս մեթոդը ունի լայն տարածում ազարգացած երկրներում և բացում է նոր հնարավորություններ ոչ միայն բուժման մեջ, այլ նաև բարձրացնում է հիվանդների կյանքի որակը և միջամտության անվտանգությունը 🌟🔬։